Հուլ. 2022թ․ — փետ․ 2025թ․ Հայաստանի ջրային ոլորտի կառավարման բարելավում՝ հանուն կայուն տնտեսական աճի, ԱՄՆ ՄԶԳ

Ծրագիրն օգնեց Հայաստանին բարելավել ջրային ոլորտի կառավարումը՝ ներդնելով նոր տեխնոլոգիաներ և , բարելավելով օրենսդրությունը։
Ծրագիրը բարելավեց երկու ռազմավարական դիտակետ, որոնց շնորհիվ վերահսկվում է Սևանա լճից ջրի ելքն ու մոտքը։ Իրականացվեց ոռոգման և խմելու ջրի չորս ծրագիր Սյունիքի (Խնձորեսկ և Տեղ) և Տավուշի (Վազաշեն և Խաշթառակ) մարզերի սահմանամերձ գյուղերում։

Այս ծրագրերն իրականացավեցին Գորիս, Իջևան և Տեղ համայնքների, Հայաստանի կառավարության, Հովնանյան հիմնադրամի, Եվրամիության, Ավստրիական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՄԱԿ-ի ԳԷՀ ՓԴԾ-ի և Հայաստանում Լիտվայի դեսպանության հետ համագործակցությամբ։
Տեխնիկական աջակցություն ցուցաբերվեց նաև Սյունիքի (Լեհվազ), Գեղարքունիքի (Վահան, Գեղարքունիք, Կարմիրգյուղ), Վայոց Ձորի (Բարձրունի), Կոտայքի (Մայակովսկի) և Արարատի (Մասիս) մարզերի յոթ գյուղերի նախագծային աշխատանքներում և ջրախնայող և էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ ներդրման հարցում։
Ծրագիրն աջակցեց ջրային ոլորտի բարեփոխումներին՝ օգնելով կառավարությանը բարելավել օրենսդրությունը և նախաձեռնել ջրային ոլորտի ռազմավարության մշակումը։
Ֆինանսավորում․ ԱՄՆ ՄԶԳ
Իրականացնող․ Դելոյթ Քոնսալթինգի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի, Կոլորադոյի Բոլդերի համալսարանի հետ համագործակցությամբ


