Դեկտեմբեր 2021թ Օգոստոս 2024թ Իջևան համայնքի մշակութային զարգացման ռազմավարություն

Իջևան համայնքում իրականացված ծրագրի նպատակն էր օգնել համայնքին համադրել մշակույթի և տնտեսության զարգացումը։ 2021-2024 թթ ծրագիրը բնակչության կարծիքը հաշվի առնելով, ուսումնասիրեց համայնքի, խորհրդակցեց քույր-քաղաքների հետ՝ լավագույն փորձին ծանոթանալու նպատակով։
Երկարաժամկետ նպատակն էր բարելավել մշակութային ոլորտի կառավարումը՝ կազմակերպելով մշակութային փառատոներ և տրամադրելով փոքր դրամաշնորհներ տնտեսական ուղղվածությամբ ստեղծագործ գաղափարների համար։
Արդյունքում, ծրագիրն օգնեց համայնքին գույքագրել Իջևանի մշակութային ժառանգությունը և ստեղծել GIS քարտեզ, բարելավեց մշակութային ոլորտի կառավարումը փորձի փոխանակման միջոցով և վերապատրաստեց համայնքի 60 բնակչի՝ ստեղծագործ մոտեցումներով մշակույթը զարգացնելու նպատակով։ Այս ծրագիրն իրականացվեց ԵՄ և Գյոթեի անվան ինստիտուտի կողմից՝ օգնելով մշակութային կյանքի ակտիվացմանը, համագործակցության խթանմանը և տնտեսական զարգացմանը։