Դեկտեմբեր 2021թ — դեկտեմբեր 2024թ Գարգառ գյուղի միջնակարգ դպրոցի վերակառուցում և էներգաարդյունավետության բարելավում: Խմելու ջրամատակարարման համակարգի վերանորոգում
Լոռու մարզի Գարգառ գյուղում «Ուրբան հիմնադրամ»-ի և «Հայաստանի էներգետիկայի գործակալության» համատեղ նախաձեռնությունը նպատակ ուներ բարելավել համայնքի բնակիչների կենսապայմանները: Ծրագիրը կարևորեց մի քանի ուղղություններ․ որակյալ խմելու ջրի, պաշաճ կրթության ապահովում և աղբի տեսակավորման գորխելակերպի ներդրում:

Ծրագրի շրջանակում մշակվեց խմելու ջրի ամբողջական ցանցի ինժեներական նախագիծը և իրականացվեց հիմնական խողովակաշարի մասնակի կառուցում: Վերանորոգված խմելու ջրատարից օգտվեցին բնակիչները, գյուղի դպրոցը, բուժկետը և մարզական կենտրոնը, ինչպես նաև համայնքապետարանը:
Միաժամանակ, կրթական պայմանների բարելավման նպատակով, նախագծվեց և կառուցվեց դպրոցի երկրորդ հարկը․ կառուցվեց չորս նոր դասասենյակ՝ էներգաարդյունավետ պատուհաններով: Դպրոցի էներգաարդյունավետության բարձրացման հաջորդ քայլը եղավ տանիքում արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրումը: Ծրագիրը նաև օգնեց ձեռք բերել պլաստիկ թափոնների տեսակավորման աղբամաններ, որոնք տեղադրվեցին հանրային հաստատություններին կից, և բարելավեց դպրոցի անձնակազմի, աշակերտների և բնակիչների բնապահպանական կրթությունը:
Շահառուներ․ Արդյունքում, այս ծրագրից անմիջականորեն օգտվեցին մոտ 189 աշակերտ, 35 դպրոցի աշխատակից, 4 բուժաշխատող, մարզադահլիճի 30 այցելուներ և 1492 բնակիչ (421 ընտանիք): Այս ամենը հնարավոր դարձավ Ճապոնիայի դեսպանատան, Կոկա-Կոլա հիմնադրամի և Իզմիրլյան հիմնադրամի առատաձեռն աջակցության շնորհիվ:
Ֆինանսավորող․ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատուն, Իզմիրլյան հիմնադրամ, Կոկա-կոլա հիմնադրամ
Իրականացնող: «Ուրբան հիմնադրամ» և «Հայաստանի էներգետիկայի գործակալություն»