Նոյեմբեր-դեկտեմբեր 2023թ Հայաստանի բնակարանային կարիքների արագ գնահատում

2023 թ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը ավելի քան 100,000 էթնիկ հայեր (Հայաստանի բնակչության մոտ 3%-ին համարժեք) բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից՝ Արցախից (Լեռնային Ղարաբաղ)։ Հակամարտության ծավալման հետևանքով նրանք ստիպված եղան ապաստան գտնել Հայաստանում, ինչը հանգեցրեց լուրջ բնակարանային և մարդասիրական խնդիրների։

Արցախահայերի բռնի տեղահանումը․ https://forrights.am

Արձագանքելով այս իրավիճակին՝ Համաշխարհային բանկը՝ «Ուրբան հիմնադրամի» հետ համագործակցությամբ, նախաձեռնեց Հայաստանում բնակարանային կարիքների արագ գնահատում։ «Ուրբան հիմնադրամը» վերլուծեց փախստականների բնակարանային կարիքները՝ պարզելու, թե ինչպիսի կացարաններում են նրանք ապրում (վարձակալությամբ, կոլեկտիվ կենտրոններում և այլն)։

Ուսումնասիրվեցին նաև գործող պետական աջակցման ծրագրերը և 1988թ երկրաշարժից հետևանքով անօթևան դարձած ընտանիքների համար ներդրված բնակարանի գնման վկայագրերի կիրառման արդյունավետությունը։ Բացի այդ, Հիմնադրամը գնահատեց Հայաստանի բնակարանային շուկայի վիճակը՝ ազատ և մատչելի բնակարանների առկայությունը և արժեքը։ Իրականացվեց նաև 1988թ երկրաշարժից հետո կիրառված և ընթացիկ՝ բնակարանի գնման վկայագրերի ծրագրերի վերլուծություն՝ հասկանալու դրանց արդյունավետությունը։

Այս ուսումնասիրության արդյունքները կօգնեն կառավարությանը բարելավել բնակարանային քաղաքականությունը և ապահովել կայուն լուծումներ փախստականների ընտանիքների համար։

Ֆինանսավորող: Համաշխարհային բանկ

Իրականացնող: «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Շահառու: Հայաստանի կառավարություն